Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպում

«Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպում
06.05.2019 | 12:49

Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի «Ibis» հյուրանոցում տեղի կունենա «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպում, որին ներկա և ապագա մայրիկները կստանան երեխայի ծննդից հետո առաջացած իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Սեմինարի բանախոսներն իրենց ոլորտում հայտնի, փորձ ունեցող, գիտակ և որակավորված մասնագետներ են: Ինչպե՞ս երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը. հոգեբանական այս և այլ հարցերի պատասխանները կստանաք «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների դպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, Emily and mommy բլոգի հեղինակ, երջանիկ մայրիկ Մերի Սարիկյանից:


Հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը կխոսի այն մասին, թե ինչ մարտահրավերների են բախվում ծնողները երեխաների ծնվելուց հետո, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների քունը մինչև դպրոցական տարիք, ինչ է քնի հիգիենան և ինչպես ընտանիքում ձևավորել առողջ քնի մշակույթ:
Իսկ վերջին հատվածում Անուշ Հարությունյանը, ով ՀՀ-ում հայտնի երիտասարդ փաստաբան է, կխոսի աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին:


Սեմինար-հանդիպման ընթացքում ներկաներին սպասվում են անակնկալ-նվերներ, հատուկ հյուրեր, հյուրասիրություն:
Տոմսերի արժեքը 5000-7000 դրամ է, որից գոյացած հասույթի մի մասն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ